«Հայկական վերածնունդ» (վերակազմավորված «Օրինաց երկիր») կուսակցությունն ընտրություններից հետո կարող է կոալիցիա կազմել ցանկացած քաղաքական ուժի հետ, եթե որոշումներ կայացնելու հարցում իրական ազդեցության հնարավորություն ունենա: Փետրվարի 16-ին կայացած ասուլիսում այս մասին հայտարարեց կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը:
Նա նշեց, որ արդեն 20 տարի Հայաստանում իշխում է Հանրապետական կուսակցությունը: «Հայաստանում այլեւս իշխանությունը չպետք է կազմավորվի մեկ կուսակցության կողմից: Միաժամանակ չպետք է արհեստական կոալիցիաներ ստեղծվեն, դրանք պետք է իրական լինեն»,- ընդգծեց Բաղդասարյանը:




























