«Հայկական վերածնունդ» (վերակազմավորված «Օրինաց երկիր») կուսակցությունը մի քանի կարգախոս կունենա. «Քվեարկիր հանուն փոփոխությունների», «Քվեարկիր հանուն վերածննդի»: Փետրվարի 16-ին կայացած ասուլիսում այս մասին հայտարարեց կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը:
«Եթե մենք այսօր ընդդիմություն ենք, դա չի նշանակում, որ մենք ընդդիմություն ենք մնալու: Մենք պայքարելու ենք իշխանություն դառնալու համար, որպեսզի կարողանանք կյանքի կոչել մեր ծրագրերը: Մենք առաջարկում ենք կոռուպցիայի դեմ պայքարի ազգային մարմին ստեղծել»,- նշեց Բաղդասարյանը:
Նա նաեւ հավելեց, որ հարկավոր է բարեփոխումներ իրականացնելու քաղաքական կամք ունենալ:




























