Երկրի վրա առկա է յոթերորդ՝ երկրաբանական մայրցամաքը՝ Զելանդիա անվամբ, սակայն այն թաքնվել էր մոլորակի վրա հազարամյակներ շարունակ։ Այս մասին հայտնել է գիտնականների խումբը՝ ըստ համապատասխան ուսումնասիրության արդյունքների։
Նրանք հանգել են այն եզրակացության, որ Նոր Զելանդիան եւ Նոր Կալեդոնիան պարզապես կղզիների շղթաներ չեն։ Այդ շրջանները մայրցամաքային կեղեւի մասն են կազմում՝ 4,9 մլն քառակուսի մետր երկարությամբ՝ Ավստրալիայից առանձին։
Նշենք, որ Զելանդիայի գոյության տեսությունն առաջին անգամ առաջ է քաշվել 1955-ին։



























