ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ի ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ է Հ-38 ավտոճանապարհի Բերդ-Ճամբարակ հատվածը, իսկ Մ-16 ավտոճանապարհի Բագրատաշեն-Ոսկեպար հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար:

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը եւ Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքը:

Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորանների հատվածում եւ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սյունիքի մարզի Կապան, Քաջարան քաղաքներում տեղում է թույլ ձյուն:

ԼՂՀ-ում  տեղում է ձյուն, դժվարանցանելի են հանրապետության ճանապարհները:

Փակ են Մարտակերտի Մեհմանա եւ Շուշիի շրջանի Քեյսավան համայնքների ավտոճանապարհները: