Գեղարքունիքի մարզի Ծաղկաշեն գյուղի բնակիչներն արդեն մեկ ամսից ավելի ջուր չունեն: NEWS.am-ի հետ զրույցում գյուղացիներից Վրույր Մակարյանը նշեց, որ գյուղի ջրի խողովակները ցրտից սառել են, որի հետեանքով 20 օրից ավելի գյուղում ջուր չի եղել, իսկ ջրի մատակարարման վերականգնումից հետո այժմ ծորակից կեղտոտ ջուր է գալիս, որն անհնար է օգտագործելը:
«Ժանգոտ ջուր է գալիս, անհնար է օգտագործել, անգամ անասուններին չենք կարողանում էդ ջուրը տալ, ոչ էլ կենցաղային հարցերի համար օգտագործել ու ոչ ոք էս խնդիրը չի լուծում»,-ասաց նա:
Վրույր Մակարյանի խոսքով կեղտոտ ջրի պատճառը հին խողովակներն են. «Էդ խողովակները այնքան հին են, փտած, որ ջուրը ամբողջությամբ ժանգ է: Դա որ օգտագործենք՝ կթունավորենք»:
Նրա խոսքով գյուղացիները մեկ ամիս շարունակ գյուղացիները ձյուն են հալեցնում ջուրն օգտագործելու համար, իսկ խմելու ջուր ստիպված են լինում խանութներից գնել, կամ հարազատներին խնդրել, որպեսզի այլ բնակավայրերից ուղարկեն:




























