Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցությունից երեք պատգամավոր հանգրվանել է ՀՀԿ համապետական ցուցակում։ Նրանք այն պատգամավորներն են, որոնք Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականությունից հեռանալուց հետո լքեցին կուսակցությունը, իսկ ամիսներ անց լուրեր տարածվեցին, որ այդ պատգամավորների մի մասը հանգրվանելու է իշխանության ընտրական ցուցակում։ Այդպես էլ եղավ։

ՀՀԿ համապետական ցուցակում են Մարտուն Գրիգորյանը, Արագած Ախոյանը, Բազմասեր Առաքելյանը։  ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մուշեղ Պետոյանը, որը մեկ տարի առաջ հրաժարվեց ԲՀԿ անդամությունից, դարձյալ ՀՀԿ ցուցակում է։

Հիշեցնենք, որ Մարտուն Գրիգորյանը Գյումրիում առաջադրվել էր ՀՀԿ–ական Արման Սահակյանի դեմ եւ նրան պարտության մատնել։ Արագած Ախոյանը եւ Բազմասեր Առաքելյանը խորհրդարան են եկել ԲՀԿ համամասնական ցուցակով։ ՀՀԿ–ում է նաեւ ԲՀԿ–ական նախկին պատգամավոր Մուշեղ Պետոյանը, որը 2012–ի ընտրություններում հաղթեց ՀՀԿ–ական Մխիթար Վարագյանին, իսկ 2015–ին հրաժարվեց իր մանդատից։ 

Նշենք, որ այս թեկնածուները համապետական ցուցակի վերջին հորիզոնականներում են։ Նրանք առաջադրվելու են ՀՀԿ տարածքային ցուցակներով։ Արագած Ախոյանը եւ Բազմասեր Առաքելյանը Արագածոտնի մարզի ընտրական տարածքում, Մարտուն Գրիգորյանը, Մուշեղ Պետոյանը՝ Շիրակի մարզում։