«Փաստ» թերթը գրում է. «Մենք արդեն գրել էինք, որ ՀՀԿ վերնախավը ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանին մեկ ամիս առաջ հասկացրել էր, որ նա այլեւս ՀՀԿ–ին պետք չէ խորհրդարանում: Եվ հուշել էին, թե գործադիրում մի գործ կտան:

Սակայն Մելիքյանը նախ փորձեց իր անունը մտցնել Տավուշի ՀՀԿ ռեյտինգային ցուցակի մեջ, ապա համոզվելով, որ հայրենի եզերքում հաղթելու շանս չունի` դիմեց շրջապատի օգնությանը: ՀՀԿ համապետական ցուցակում Մելիքյանին հատկացրին 150–ից էլ ներքեւ տեղ: Սա արդեն նրա համար խայտառակություն էր: Եվ Մելիքյանը դիմեց իր հովանավոր Բարսեղ Բեգլարյանին. մեկ գիշերվա մեջ Բեգլարյանի «կախարդական փայտիկը» Գագիկ Մելիքյանի անունը տեղավորեց պատվավոր 29–րդ անցողիկ տեղում:

 Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: