Ռուսաստանցիները արդեն մոտակա օրերին կկրողանան Հայաստան մեկնել ներքին անձնագրերով: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ հարցազրույցում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Այդ համաձայնությունը ձեռք է բերվել Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների մակարդակով, նրանք համապատասխան հանձնարարություններ են տվել եւ այդ ուղղությամբ արդեն համապատասխան քայլեր են ձեռնարկվել… Արդեն մոտակա օրերին ռուսաստանցիները կկարողանան Հայաստան մեկնել ներքին անձնագրերով»,- ասել է նախարարը: