ՀՀ վարչապետի որոշմամբ Խաչատուր Վարագյանը  նշանակվել է Շիրակի մարզպետի տեղակալ:

ՀՀ վարչապետի համապատասխան որոշման մեջ ասվում է.

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետը՝

Խաչատուր Վարագյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալ։

Նշենք, որ Խաչատուր Վարագյանը նախկինում Արթիկի քաղաքապետ է եղել: Նա Արթիկի ներկայիս քաղաքապետ Մխիթար Վարագյանի եղբայրն է, ղեկավարել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության Արթիկի մասնաճյուղը: Խաչատուր Վարագյանը ՀՀԿ անդամ էր, սակայն վերջերս լքել է կուսակցության շարքերը: Նորանշանական փոխմարզպետը խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է ՀՅԴ վարկանիշային ցուցակով:

Ավելի վաղ Շիրակի մարզում տեղեկություններ էին շրջանառվում, որ Շիրակի դաշնակցական մարզպետ Հովսեփ Սիմոնյանը շահագրգռված էր, որ փոխմարզպետ նշանակվի Խաչատուր Վարագյանը: Վերջինս ՀՅԴ-ին խոստացել է 10 հազար ձայն բերել ԱԺ ընտրությունների ժամանակ։