Հարկավոր է արգելել Սեւանից ապօրինի ջրառը: ՀՀ կառավարության փետրվարի 23-ի նիստում այս մասին հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը:

Ոռոգման եւ Սեւանից ջրահավաքի սեզոնի մեկնարկից առաջ նա հանձնարարել է բացահայտել լճից եւ Հրազդան գետից ապօրինաբար ջուր վերցնողներին եւ պատավորեցնել հետեւել ջրառի կանոններին եւ սակագներին: Հակառակ դեպքում պետք է փակել նրանց ջուրը: