Չինաստանի հարավարեւմտյան Սիչուան նահանգում հնագետները ավելի քան 700 տարեկան աղյուսե դամբարաններ են հայտնաբերել, որտեղ բազմաթիվ արտեֆակտներ են գտնվում, հաղորդում է «Սինխուա» գործակալությունը։

Գտածոն հայտնաբերվել է Չենդու շրջանի Դալյան գյուղի տարածքում։ Նշվում է, որ դամբարանները վերագրվում են Սուն դինաստիայի (960-1279) գոյության ժամանակներին։

Աղյուսե դամբարաններում հնագետներն ավելի քան 60 արտեֆակտ են հայտնաբերել, որոնց թվում՝ հուղարկավորման արձանիկներ, ֆորֆորե նյութեր ու գրավոր փաստաթղթերի պատառիկներ։