Ամերիկացի գիտնականները պարզել են իրական սիրո գլխավոր նախանշանները, հաղորդում է Spbdnevnik–ը։ Այն կարելի է համեմատել թմրանյութերից կախվածության հետ։ 

Բանն այն է, որ սիրահարված մարդու ուղեղը ենթարկվում է դոֆամինի վերահսկողությանը։

 «Հետեւելով գիտափորձին մասնակցող կամավորներին՝ մենք մի շարք հետաքրքիր վարքաբանական առանձնահատկություններ ենք նկատել։ Օրինակ՝ սիրելի մարդու իդեալականացում, որն իր զուգընկերոջը աստված  է թվում։ Այդ ֆենոմենի իրական կենսաբանական ֆենոմենը դեռ պետք է պարզել, բայց մենք ենթադրում ենք, որ նման մեխանիզմը պատահական չէ էվոլուցիոն տեսանկյունից»,-ասել են գիտնականները։

Նրանց խոսքով՝ իրական սիրո նշան է ալտուրիզմը, որը մոտ է խելագարությանը։ Իսկ «դոֆամինե» սերը տեւում է 12-18 ամիս։ Առանձին դեպքերում խոսքը կարող է լինել 24 կամ 36 ամսվա մասին։