ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը 10 հազար դոլար արժողությամբ կոստյումով է ներկայացել Կոնգրեսում ամուսնու՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթին: Այս մասին հայտնում է Refinery29-ը:

Հանրությանը ներկայանալու համար նախագահի կինը հանդերձանք է ընտրել Michael Kors-ի գարնանային հավաքածուից: Բաճկոնն արժե մոտ 5 հազար դոլար, իսկ կիսաշրջազգեստը՝ 4,6 հազար դոլար:

Թրամփն առաջին անգամ չէ ամերիկյան ապրանքանիշի հագուստով ներկայանում: Օրինակ՝ ամուսնու երդմնակալության ժամանակ նա հագել էր Ralph Lauren-ի զգեստ, իսկ Ճապոնիայի վարչապետի տիկնոջ հետ հանդիպմանը նա եղել էր Calvin Klein-ի հանդերձանքով:

Պարբերականը նշում է, որ նախորդ առաջին տիկին Միշել Օբաման նույնպես ամերիկացի դիզայներներին աջակցում էր, սակայ նախընտրում էր զգեստ հագնել: Թրամփն իր ֆիրմային ոճն է դարձնում կիսաշրջազգեստով կոստյումները: