ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել դատապարտյալի օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու համար պետական հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից կաշառք պահանջելու դեպքի առթիվ:

ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ալեն Մ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 29.01.2017թ.-ին նույն հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատակից Էդգար Ա.-ն իր մոտ հայտնաբերել է «iPhone 6s» տեսակի բջջային հեռախոս, որը չառգրավելու եւ հիմնարկի ղեկավարությանն այդ մասին չհայտնելու համար  իրենից կաշառք է պահանջել: Սակայն Ալեն Ա.-ն չի կատարել վերջինիս պահանջը եւ հաջորդ օրն իր հարազատների միջոցով հեռախոսը դուրս է հանել ՔԿ հիմնարկից: Պահանջած գումարը չստանալով եւ դատապարտյալից տեղեկանալով, որ հիշյալ հեռախոսը քրեակատարողական հիմնարկից դուրս է բերվել, Էդգար Ա.-ն սպառնալիքներ է տվել վերջինիս, այնուհետեւ 31.01.2017թ.-ին զեկուցագիր ներկայացրել քրեակատարողական հիմնարկի պետին այն մասին, թե, իբր, Ալեն Ա.-ի մոտ նույն օրը բջջային հեռախոս է տեսել: Այսպիսով, քրեակատարողական հիմնարկի աշխատակցի կողմից կաշառք պահանջելու դեպքի առթիվ ՀՀ  քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն: