Գիտնականները թեստ են մշակել, որը կարող է ցույց տալ ջրում մեզի պարունակությունը: Դրա օգնությամբ նրանք ուսումնասիրել են կանադական լողավազանները:
Ըստ Gazeta-ի՝ թեստը հիմնված է ացեսուլֆատի հայտնաբերման վրա. արհեստական ներկանյութ, որը գոյություն ունի բազմաթիվ մթերքներում եւ օրգանիզմից դուրս է գալիս առանց փոփոխության:
Երեք շաբաթ շարունակ Կանադայում երկու լողավազանի պարունակության անալիզը ցույց է տվել, որ այդ ընթացքում լողավազաններից մեկում 75 լիտր մեզ է հայտնվել, մյուսում՝ 30 լիտր:
Ջակուզիներում իրավիճակն ավելի վատ է եղել: Հետազոտողները նշում են, որ իրենց աշխատանքով ցանկանում էին ուշադրություն գրավել լողավազաններում հիգիենայի կանոնների պահպանման ուղղությամբ:




























