Հոգեբանության պրոֆեսոր Ակիեշի Կիտաոկան ցուցադրել է կարմիր ելակով խմորեղենի լուսանկար, որի վրա, պարզվում է, ոչ մի կարմիր պիկսել չկա։ Լուսանկարը Twitter–ում հրապարակել է Քալիֆորնիական համալսարանի նեյրոկենսաբան Մեթթ Լիբերմանը, փոխանցում է Lenta. –ն։

«Այս նկարը կարմիր պիկսել չի պարունակում։ Գույնի կայունության հրաշալի դեմոնստրացիա»-ասվում է Լիբերմանի գրառման մեջ։

Այդուհանդերձ օգտատերերը չեն հասկացել, թե ինչի հաշին են ելակները կարմիր թվում ու գիտնականից բացատրություն են պահանջել։

Օգտատերերից մեկն էլ միանգամից բացատրել էր, որ ուղեղը հավասարակշռում է սպիտակ գույնը, բայց հենց տեսնում է երկնագույն երանգ, ինքնաբերաբար բոլոր գույները հակառակ ուղղությամբ է սկսում շարժել։

Որպես ապացույց ՝ ցուցադրվել է, թե իրականում ինչ գույներ կան նկարում։

Motherboard պորտալը նշում է, որ կապույտ բաղադրիչը պարունակվում է լույսի աղբյուրում, որի տակ մարդիկ նայում ե ն ելակին, ու ուղեղը ինքնաբերաբար հանում է դա յուրաքանչյուր պիկսելից։ «Բայց երբ դուք վերցնում եք մոխրագույն պիկսելները ու դրանից հանում կապույտ բաղադրիչը, ձեր ընկալման մեջ մնում է միայն կարմիր գույնը»,- բացատրում է պորտալը։