Խաբարովսկում հունվարին 25–ամյա Անդրեյ Մուրադյանի դաժան սպանության գործով 2 անձ գտնվում է հետախուզման մեջ։

NEWS.am-ին տեղի հայ համայնքից հայտնեցին, որ մեղադրյալներն առայժմ 4–ն են՝ 1 ադրբեջանցի եւ 3 ռուս։ Ադրբեջանին եւ 1 ռուս երիտասարդ կալանավորված է, մյուս երկուսը գտնվում են հետախուզման մեջ։

«Նախաքննությամբ պարզվել է, որ 25–ամյա հայ երիտասարդին առեւանգել, խեղդամահ են արել եւ այնուհետեւ այրել գումարի համար։ Տեղի ունեցածը, ինչպես որ եւ սկզբում հայտարարվում էր, ազգային ատելության հողի վրա չի եղել»,– հայտնեցին հայ համայնքից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2017թ. հունվարի 10-ին Անդրեյ Մուրադյանին առեւանգել էր նրա ծանոթը` Երկաթուղային թաղամասի ավտոտնակային կոոպերատիվից: Հանցագործները նրան մի քանի օր պատանդ էին պահել՝ նրա ազատման համար պահանջելով 20 միլիոն ռուբլի փրկագին: 25-ամյա Անդրեյի հայրը, որը գործարար է, դիմել էր ոստիկանություն: Այս պահին հայտնի չէ` Մուրադյանները վճարել էին փրկագինը, թե ոչ:

Ըստ ռուսական լրատվամիջոցների` հայ երիտասարդին առեւանգածները, գիտակցելով, որ իրենց նկատմամբ հետախուզում կհայտարարվի, հետեւից մոտեցել էին Անդրանիկին եւ սառնասրտորեն խեղդամահ արել, այնուհետեւ ամայի վայրում այրել մարմինը:

Մուրադյանների ընտանիքը Ջավախքից էր, երկար տարիներ բնակվում էին Ռուսաստանի Դաշնությունում: