Երեւանում այսօր՝ մարտի 2–ին, գողացել են ապրիլյան պատերազմում զոհված Գրիգոր Հարությունյանի հիշատակին տեղադրված հուշաքարը։ Այս մասին NEWS.am–ին ասաց զոհված զինծառայողի մայրը՝ տիկին Անահիտը։
«Հարեւանները գումար էին հավաքել ու շենքի բակում հուշաքար տեղադրել։ Այսօր առավոտյան պարզեցի, որ հուշաքարը գողացել են։ Թե ով է նման բան արել, չեմ պատկերացնում... մեր փողոցը շատ հանգիստ է, մարդիկ մեքենաները հանգիստ կանգնեցնում են դրսում, երբեք գողություն չի եղել»,– ասաց տիկին Անահիտը։
Հարությունյաններն արդեն ահազանգել են ոստիկանություն։
Նշենք, որ ապրիլյան պատերազմում զոհված 19-ամյա Գրիգոր Հարությունյանի ընտանիքն ապրում է ծանր սոցիալական վիճակի մասին։ Նրանք ապրում են Գաջեգործների փողոցում, վթարային շենքում։ Բնակարանը, որտեղ ապրում են, ուղղակի ավերակներ են՝ քանդված պատերով, բետոնե հատակով։ Անչափահաս Գրիգորը ստիպված է եղել դպրոցը լքել, որպեսզի կարողանա միայնակ մոր ուսերին ծանրացած բեռը թեթեւացնել։ Բանակ էր զորակոչվել այդ ավերակները տուն դարձնելու երազանքով։ Դեռեւս մանկուց Գրիգորի երազանքը բարեկարգ տանիք ստեղծելն էր, որը ցավոք իրագործվեց իր կյանքի գնով։ Երեւանի քաղաքապետարանը որոշում է կայացրել բնակարան նվիրել ընտանիքին։
Գրիգորը աշխատում էր դեռեւս դպրոցից, բանակից հետո պիտի ստեղծեր տանիք ու բարեկեցություն





























