ԵՄ Խորհուրդը մինչեւ 2018-ի հունիսի 30-ը երկարացրել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով հատոււկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի մանդատը։
Նման որոշում է կայացվել փետրվարի 17-ին Խորհրդի նիստի ժամանակ։
Մանդատի նպատակն է զարգացնել ԵՄ երկխոսությունը կառավարությունների, խորհրդարանների, դատական մարմինների, քաղաքացիական հասարակության ու տարածաշրջանում քաղաքական գործընթացի մյուս առանցքային մասնակիցների միջեւ։
Խորհուրդը 2․99 մլն եվրոյի չափով բյուջե է հատկացրել 2017-ի մարտի 1-ից մինչեւ 2018-ի հունիսի 30 ժամանակահատվածի համար՝ փակելու համար ԵՄ հատուկ ներկայացուցչի մանդատի հետ կապված ծախսերը։



























