«Առավոտ»-ն իր խմբագրականում անդրադարձել է 15 տարի առաջ «Ա1+»-ի փակմանը՝ նշելով, որ իրականում դրա մասին լրագրողները մինչեւ հիմա չեն մոռացել։
«Երբ քաղաքական գործիչը հարցազրույցի կամ ասուլիսի ժամանակ վրդովվում է, փրփրում է եւ սկսում դասեր տալ լրագրողներին, որ նրանք «ճիշտ» հարցեր տան, եւ «ճիշտ» բաներ գրեն, ու գոռգոռալ՝ «ես գիտեմ՝ դուք ում պատվերն եք կատարում», դա խոսում է այդ գործչի ոչ շրջահայաց, ոչ հեռատես լինելու մասին:
Դարձյալ փաստենք՝ գուցե այդ ասուլիսում լինեն լրատվամիջոցներ, որոնք ներկայացնում են այդ վրդովված գործչի շահերը: Միեւնույն է՝ նրանք բնազդաբար, ենթագիտակցաբար այդ «ջղային» մենախոսությունը ընկալելու են որպես իրենց ուղղված վիրավորանք: Եթե, իհարկե, նրանք լրագրող են, ոչ թե պատահական մարդիկ:
Վաղվանից սկսվում է ընտրարշավը: Եթե թույլ տրվի, իմ բարի խորհուրդը մանդատների համար կռիվ տվողներին՝ մի փորձեք թիրախ դարձնել այն լրատվամիջոցները, որոնք ձեզ դուր չեն գալիս: Դա բումերանգ է»,– գրում է թերթը։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




























