Հյուսիսային Կորեայի քաղաքացի Լի Չժոն Չոլը, ում կասկածում են Կիմ Չեն Նամի՝ Հյուսիսային Կորեայի նախագահի խորթ եղբոր սպանությանը մասնակցելու մեջ, Մալայզիայից արտաքսվելուց հետո այս երկրի իշխանություններին մեղադրել է Փհենյանի դեմ դավադրության մեջ, հայտնում է «Ռեյթերը»:

Լի Չժոն Չոլը ձերբակալվել է Ինդոնեզիայի եւ Վիետնամի քաղաքացիների հետ, Կիմ Չեն Նամի սպանությանը հանցակցելու կասկածանքով: Կանանց կանխամտածված սպանության մեղադրանք է առաջադրվել: Լի Չժո Չոլի վերաբերալ ոստիկանությունից հայտնել էին, որ նրա դեմ ծանրակշիռ հանցանշաններ եւ հիմնավորումներ ձեռք չեն բերվել կալանքը երկարաձգելու համար: Նախկինում հաղորդվել էր, որ նա կարտաքսվի մուտքի անվավեր փաստաթղթերի պատճառով: Հինգշաբթի հայտնի է դարձել, որ նրան արտաքսել են Փհենյան:

Փհենյանում Լի Չժոն Չոլը լրագրողների առջեւ ելույթ ունենալիս Մալայզիայի իշխանություններին մեղադրել է, որ իրեն ստիպել են խոստովանել Հյուսիսային Կորեայի առաջնորդի եղբոր սպանությանը հանցակցելու մասին: Նրա խոսքով՝ իրեն կեղծ ապացույցներ են ներկայացրել, իսկ ոստիկանությունը իր իբրեւ թե ձերբակալված ընտանիքի լուսանկարներ է ցույց տվել: «Ես հասկացա, որ դա դավադրություն է՝ ուղղված պետության կարգավիճակին եւ պատվին վնաս հասցնելուն»,- ասել է նա: