Հաիթիի նախկին նախագահ Ռենե Պրեւալը մահացել է 75 տարեկանում, հայտնում է Reuters-ը:
Պրեւալը երկրի 202-ամյա պատմության մեջ առաջին առաջնորդն է, որը հաղթել է ժողովրդավարական ընտրություններում:
Պրեւալը գյուղատնտեսի մասնագիտություն էր ստացել: Նա առաջին անգամ նախագահ է դարձել 1996 թվականին՝ իր համախոհ Ժան Բերտրան Արիստիդի պաշտոնավարումից հետո, որին էլ 2001 թվականին իշխանությունը փոխանցել է: 3 տարի հետո Արիստիդին տապալել են:
2006-ից մինչեւ 2011 թվականները Պրեւալը կրկին զբաղեցրել է երկրի նախագահի պաշտոնը: Այդ ժամանակաշրջանում՝ 2010 թվականի հունվարի 12-ին տեղի է ունեցել երկրաշարժ, որին զոհ է գնացել ավելի քան 200 հազար մարդ:
Իր կառավարման տարիներին Պրեւալը ուշադրություն է դարձրել ենթակառուցվածքների զարգացմանը, հողային բարեփոխումներ է արել: Ի տարբերություն իր նախորդներից շատերի՝ նրան չեն մեղադրել մարդու իրավունքների զանգվածային խախտումների, բռնակալության կամ կոռուպցիայի մեջ:



























