Հարավային Կորեայի կառավարությունը վճռականորեն դատապարտել է Հյուսիսային Կորեայի կողմից նոր հրթիռների արձակումը՝ դա դիտարկելով որպես սպառնալիք տարածաշրջանի անվտանգությանն ու խաղաղությանը եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի խախտում: Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ այս մասին ասված է Հարավային Կորեայի ԱԳՆ հայտարարությունում:
«Դա ոչ միայն ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերի կոպիտ եւ ակնհայտ խախտում է, այլեւ լուրջ սպառնալիք Կորեական թերակղզու անվտանգությանն ու խաղաղությանը: Հարավային Կորեայի կառավարությունը վճռականորեն դատապարտում է»,- ասված է հայտարարությունում:
Ավելի վաղ հաղորդվել էր, ու Հյուսիսային Կորեան երկուշաբթի չորս հրթիռ է արձակել, ենթադրաբար՝ նոր տեսակի, որոնք ընկել են Ճապոնիայի տնտեսական գոտում:
Հարավկորեացի զինվորականների տվյալներով՝ հրթիռները հազար կիլոմետր են անցել՝ հասնելով 260 կմ բարձրության:


























