Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ուղեւոր՝ 74-ամյա Թ. Հ.-ն տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից եւ տեղափոխվել «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ...
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 6-ին, ժամը 00:49-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Թբիլիսյան խճուղում՝ Ռադիոկայմ թաղամասի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Թբիլիսյան խճուղու թիվ 20/8 հասցեի մոտակայքում «Infiniti QX4» մակնիշի 34 MF 764 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ. Պ.) բախվել է ավտոճանապարհին գտնվող ձնակույտին եւ կողաշրջվել:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ուղեւոր՝ 74-ամյա Թ. Հ.-ն տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից եւ տեղափոխվել «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:




























