Երեւանի դպրոցներում եւ մանկապարտեզներում Մարտի 8-ի առթիվ դրամահավաքը կարգելվի:

Այս առնչությամբ Երեւանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Երեւանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ աշխատակազմի վերահսկողության եւ հանրակրթության վարչություններին, ինչպես նաեւ 12 վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է հատուկ խստացված հսկողություն սահմանել՝ քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում եւ մանկապարտեզներում մարտի 8-ի առիթով դրամահավաքության հնարավոր դեպքերը բացառելու նպատակով»: