Հայաստանում հարցված քաղաքացիների 62,3% դրական է գնահատում վերջին 6 ամիսներին ՀՀ կառավարության կատարած աշխատանքը։ Այս մասին մարտի 6–ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Gallup International Association–ի Հայաստանի ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը։

Հարցման ենթարկված քաղաքացիների 8,9 տոկոսը, նրա խոսքով, դժվարացել են պատասխանել այդ հարցին։ «9 տոկոսը պաըասխանել են բացասական, 19.8 տոկոսը՝ ամենայն հավանականությամբ՝ բացասական, 52.4 տոկոսը՝ ամենայն հավանականությամբ՝ դրական, 9.9 տոկոսը՝ միանգամայն դրական- նշել է Նավասարդյանը։