Մալայզիայի առողջապահության նախարար Սուբրամանիամ Սաթհասիվամը հայտարարել է, որ Կուալա Լումպուրի օդանավակայանում մահացած Հյուսիսային Կորեայի քաղաքացի Կիմ Չեն Նամի՝ Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընի խորթ եղբոր նույնականացման համար անհրաժեշտ է ԴՆԹ-ի թեստ անցկացնել: Այս մասին հայտնում է Free Malaysia Today պարբերականը:

«Դրանից զատ, ամեն ինչը փուչ քննարկում է»,- ասել է Սաթհասիվամը՝ պարզաբանելով, որ վերջնական նույնականացման համար անհրաժեշտ է ԴՆԹ-ի թեստ կատարել:

Նախարարն ընդգծել է, որ մահացածի մարմնի վրայի միայն դաջվածքները բավարար չեն նրա անձը հաստատելու համար: Նրա խոսքով՝ Մալայզիան «պատկերացում չունի», թե Հյուսիսային Կորեան ինչու է որոշել, որ նա կարող է Կիմ Չեն Նամը լինել՝ դիահերձման արդյունքներին հասանելիություն չունենալով: