Լեհաստանն այն փոքրաթիվ երկրներից է, որը մշտապես ավելացնում է Հայաստանի հետ առեւտրային հարաբերությունների ծավալը: Մարտի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Եժի Նովակովսկին:
Նրա խոսքով՝ դիվանագիտական հարաբերությունների 25 տարիների ընթացքում կողմերը կարողացել են առեւտրատնտեսական հարաբերությունների համակարգ ստեղծել: Դրան օգնում են նաեւ երկու երկրների գործարարների ավանդական կապերը, իսկ դեսպանատանը մնում է միայն օգնել նրանց:
Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2016 թվականին Հայաստանի եւ Լեհաստանի ապրանքաշրջանառության ծավալները կազմել են 55 մլն դոլար, ինչը 7 մլն-ով ավելին է 2015 թվականի ցուցանիշից: Անցյալ տարի դա կազմել է Հայաստանի ընդհանուր արտաքին առեւտրի 1.1%-ը:




























