Չինաստանի բանկային սեկտորը դարձել է ակտիվների ծավալով աշխարհում առաջատարը՝ եվրագոտուն զրկելով առաջատար դիրքից, գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով The Financial Times-ին:
Պարբերականը գրում է, որ 2016 թ. վերջի դրությամբ չինական բանկերի ակտիվները միասին վերցված կազմել են 33 տրիլիոն դոլար՝ եվրագոտու բանկերի 31 տրիլիոնի համեմատ : Ընդ որում՝ ԱՄՆ բանկերի ակտիվների մեծությունը կազմում է 16 տրիլիոն, Ճապոնիայինը՝ 7 տրիլիոն դոլար:
Չինաստանի բանկային սեկտորը 3,1 անգամ մեծ է երկրի ՀՆԱ-ից: Եվրագոտում այդ ցուցանիշը կազմում է 2,8 անգամ: Չինաստանի բանկերը զբաղեցնում են աշխարհի ամենախոշոր վարկային կազմակերպությունների առաջին երեք տեղերը:



























