Ճապոնիայում հրշեջ ծառայության ուղղաթիռի կործանման հետեւանքով ուղղաթիռում եղած բոլորը՝ 9 մարդ զոհվել են, փոխանցում է «Սինհուան»:

Հրշեջ ծառայության փրկարար ուղղաթիռը կործանվել է Նագանո պրեֆեկտուրայի կենտրոնական մասում՝ լեռնային շրջանում վարժանքային թռիչք կատարելիս: Կործանման մասին տեղեկությունը ստանալուց հետո փրկարար գործողություն է նախաձեռնվել, չնայած գործադրած ջանքերին, ուղղաթիռում եղած բոլոր մարդիկ զոհվել են:

Ուղղաթիռը պատկանում էր տեղի հրշեջ ծառայությանը: Ուղղաթիռում են եղել օդաչուն, տեխնիկը եւ 7 հրշեջներ: Կատարվում է աղետի պատճառների հետաքննություն: