ԱՄՆ-ում վաճառքի են դրել GMC Suburban, ավտոմեքենան, որի մեջ 1997-ին սպանվել էր ամերիկյան հիփ- հոփ կատարող The Notorious B.I.G.-ը, գրում է The Guardian–ը։
Նշում են, որ 1997-ին թողարկված ավտոմեքենան կարելի է ձեռք բերել Moments in Time կայքում, որտեղ վաճառվում են զանազան հուշարժան իրեր։
Պարբերականի տվյալներով՝ երաժշտի մեքենան սպանությունից մի քանի ամիս հետո աճուրդի էր դրվել։ Ընդ որում գնորդը կին է եղել, որը այդ մեքենայի գաղտնիքն իմացել է միայն 2005-ին։




























