Բրիտանական BrewDog ընկերությունը հայտնել է, որ մտադիր է ԱՄՆ-ում կառուցել աշխարհի առաջին գարեջրային հյուրանոցը, գրում է Daily Star–ը։
Ենթադրվում է, որ հյուրանոցը կկառուցվի Կոլումբուս քաղաքում՝ Օհայո նահանգի մայրաքաղաքում։ Հյուրանոցը ծրագրում են բացել 2018-ի աշնանը։
Հյուրանոցի հաճախորդները կարող են օգտվել գարեջրով լցված ջակուզիից։Լոգասենյակներում կտեղադրվեն սառնարաններ, որպեսզի զբոսաշրջիկները կարողանան նույնիսկ ցնցուղ ընդունելիս սառը գարեջուր խմել։ Համարներում էլ կլինեն գարեջրով լի տակառներ։ Բացի դրանից գարեջրի լայն ընտրություն կլինի The Doghouse Hotel հյուրանոցին կից ռեստորանում։
Հյուրանոցի շինարարության ծախսերը գնահատվում են վեց միլիոն դոլար։




























