Բրիտանացին, որը դատարանում իր կոկորդն էր կտրել, երեք տարվա հանրօգուտ աշխատանքների է դատապարտվել՝ ապօրինի զենք կրելու համար,իսկ սեռական ոտնձգության համար, որի համար նրան ի սկզբանե դատում էին՝ 80 ժամվա աշխատանքների։
33-ամյա Լուկաշ Պավլովսկի իր դատավճռին էր սպասում Խավերֆորդուուեսթ քաղաքի դատարանում։ Նա վստահ էր, որ սեռական ոտնձգության համար իրեն բանտ կնստեցնեն։
Մտնելով դատարանի դահլիճ, նա խնդրել է թույլատվություն զուգարան գնալու համար։ Իսկ վերադառնալուց հետո սկսել է կոկորդը կտրել խոհանոցային դանակով, որը նախապես թաքցրել էր զուգարանում։
Ամբաստանյալին նաև մեղավոր են ճանաչել սեռական ոտնձգության համար՝ 2016-ի հոկտեմբերին նա համբուրել էր վաճառողուհու շրթերը՝ առանց նրա համաձայնության, լինելով անսթափ վիճակում։



























