Մարտի 8–ի նախօրեին 52–ամյա իտալացին որոշել է իր 44–ամյա ընկերուհուն նվիրել է պատկառուկի փունջ եւ սեփական երիկամը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Ինչպես երեքշաբթի օրը հայտնել են տեղի լրատվամիջոցները՝ Թուրինում գտնվող Molinette հիվանդանոցում երիկամի փոխպատվաստման վիրահատություն է տեղի ունեցել։ Բանն այն է, որ 44–ամյա կինը տառապելիս է եղել գենետիկ երիկամային պոլիկիստոզ հիվանդությամբ։ Երկու ամիս առաջ բժիշկները հանգել են եզրակացության, որ կնոջն անհրաժեշտ է երիկամի փոխպատվաստում եւ սկսել են դոնոր փնտրել։ Սակայն պարզվել է, որ սիրելի կնոջն իր երիկամը պատրաստ է տալ վերջինիս զուգընկերը։

Անհրաժեշը անալիզներից հետո բժիշկները համաձայնել են իրականացնել այդ վիրահատությունը, որը հաջող է անցել։ Ներկա պահին երկու հիվանդներն էլ գտնվում են բժիշկների վերահսկողության ներքո, որոնք նրանց վիճակը բավարար են գնահատում։