Ճապոնիայի Ֆուկուսիմա նահանգի հրուշակեղենի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով մեկ մարդ է զոհվել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Կոիդո գործակալությանը:
Ոստիկանության տվյալներով՝ պայթյունի ժամանակ կրակի բռնկում տեղի չի ունեցել: Եվս մեկ աշխատակցուհի վիրավորվել է, որին տեղափոխել են հիվանդանոց:
Ոստիկանությունը պարզում է կատարվածի պատճառները:




























