Ակտիվիստ կանայք այսօր՝ մարտի 8–ին բողոքի ակցիա էին հրավիրել մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում։

Բողոքի ակցիայի կարգախոսն էր «Ինձ իմ իրավունքներն են պետք, ոչ թե ծաղիկները»։ Ակտիվիստների խոսքով՝ մարտի 8–ին ծաղիկների եւ տարատեսակ նվերներով տղամարդիկ ուզում են, որ կանայք շարունակեն ենթարկվել իրենց։

Ակտիվիստներն իրենց ելույթներում ընդգծեցին, որ այս օրը պետք է լինի ինքնակազմակերպման, դիմադրության օր։ Այնուհետեւ ցույցի մասնակիցները երթով քայլեցին Նալբանդյան փողոցով։

Նշենք, որ այս ընթացքում դիմացի մայթին «Ծառուկյան» դաշինքը ծաղիկներ էր բաժանում կանանց եւ աղջիկներին։