ՀԱՀ քաղաքացին ու նրա ուկրաինուհի հարսնացուն ձերբակալվել են ԱՄԷ-ում ապօրինի սեռական հարաբերությունների համար։ Երիտասարդի մայրը աղաչում է ազատ արձակել նրանց, վստահեցնելով, որ զույգի միակ հանցագործությունը սիրահարվածությունն է, հայտնում է BBC–ն։
29-ամյա Էմլին Կալվերվելն ու 27-ամյա Իրինա Նոգայը ձերբակալվել են այն բանից հետո, երբ աղջիկը բժշկի է դիմել որովայնի մասում ցավերի գանգատով։ Բժիշկը պարզել է, որ նա հղի է։
Զույգին կալանավորել են արտաամուսնական սեքսի համար, որը ՄԱԷ-ում ապօրինի է համարվում։
ՀԱՀ ԱԳՆ-ն հայտնել է, որ հնարավորություն չունի օգնել զույգին, քանի որ նրանք խախտել են ՄԱԷ-ի օրենքը։
Հարավային Աֆրիկայի իշխանությունները կալանավորված սիրահարներին խորհուրդ են տվել դիմել իրավաբանների օգնությանը։ Իսկ ՄԱԷ կառավարությունը չի մեկնաբանել կատարվածը։
Եթե սիրահարներին մեղավոր ճանաչեն՝ նրանց երկարատեւ ազատազրկում է սպառնում։




























