Ավստրալիայի ազգային պարկերից մեկում լիճը վարդագույն է դարձել, հայտնում է UPI–ն։ Վիկտորիայի պարկերի ղեկավարությունը այցելուներին նախազգուշացրել է, որ խուսափեն այդ լճի ջրի հետ կոնտակտից։

Ջրի այդ արտասովոր երանգը բացատրել են բնական ֆենոմենով։ Մասնավորապես աղի բարձր մակարդակով, օդի բարձր ջերմաստիճանով, արեւ ի լույսով ու անձրեւ ի պակասով։ «Լճի հատակին աճող ջրիմուռները արտադրում են կարմիր պիգմենտ» ,- բացատրել է Վիկտորիայի պարկերի ղեկավարությունը։

Այս կապակցությամբ այցելուներին խորհուրդ է տրվում չխմել ու չդիպչել վարդագույն ջրին։ Ակնկալվում է, որ լիճն իր նորմալ տեսքը կվերականգնի ձմռանը, երբ եղանակները կցրտեն, իսկ տեղումների քանակը կավելանա։