Անհրաժեշտ է սահմանափակել փոքր ՀԷԿ-երի կառուցումը՝ հաշվի առնելով գետերի ջրերի ծախսը: Մարտի 9-ին կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը:
Նա Էկոլոգիայի նախարարությանը հանձնարարեց Գյուղատնտեսության եւ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունների հետ համագործակցելով ճշտել, թե որ գետերի վրա է անթույլատրելի փոքր ՀԷԿ-երի կառուցումը: Որպեսզի սահմանափակվի գետի ծանրաբեռնվածությունը, պետք է փոքր ՀԷԿ-երին խթանել այնտեղ, որտեղ դրանք բնությանը չեն խանգարում՝ ոռոգման եւ խմելու ջրի գծերին, նշեց վարչապետը: Կարապետյանը նաեւ հանձնարարեց ուսումնասիրել փոքր ՀԷԿ-երի վրա SCADA համակարգի տեղակայման հնարավորությունները, որը ռեալ ժամանակում պետական պատասխանատու մարմիններին կփոխանցեր ջրի ծախսի տվյալները: «Անհրաժեշտ է ուսումնասիրել՝ կարող են ՀԷԿ-երի օպերատորները հարկավոր սարքերը տեղադրել սեփական միջոցներով, իսկ հնարավորության դեպքում դրամաշնորհներ հայթայթել»,- եզրափակեց Կարեն Կարապետյանը:




























