Անհրաժեշտ է բարձրացնել համայնքային պետծառայությունների որակը: Այս մասին մարտի 9-ի կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը: 

Այս կապակցությամբ նա տարածային կառավարման եւ զարգացման նախարարին հանձնարարել է 2 ամսվա ընթցքում հարցը քննարկել համայնքների, միջազգային եւ տեղական  փորձագետների հետ: Կարապետյանը հանձնարարել է այդ քննարկումների հիման վրա լրամշակել  մեթոդաբանությունները եւ վերադարձնել համայնքապետարաններին: