Անհրաժեշտ է թարմացնել ջրամբարների կառավարման պլանները: Այս մասին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա բանապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին առաջարկել է եռամսյա ժամկետում մշակել ջրամբարների բալանսի մեթոդաբանությունը եւ հաշվի առնել շրջակա միջավայրի ու գյուղատնտեսության պահանջմունքները: 

«Մինչեւ 2017թ. դեկտեմբերի 31-ը պետք է վերանայել ջրամբարների կառվարաման պլանի մասին 2011թ. կարգը եւ համպատասխանեցնել ներկայացված պահանջներին», - ավելացրել է վարչապետը: