Իսպանիայում 10-ամյա դպրոցականը համադասարանցիներին 10 հազար եվրո է նվիրել, որը նրա պապիկը հավաքել էր դեղորայքի ու տան համար բժշկական սարքավորումներ գնելու նպատակով, գրում է Daily Mail-ը:
Միջադեպը տեղի է ունեցել Բարսելոնա նահագի Կալդես-դե-Մոնտբույ քաղաքում: Ուսուցիչներ նկատել են, որ միանգամից մի քանի աշակերտի մոտ 100 եվրո արժողությամբ թղթադրամներ են հայտնվել: Երեխաները նրանց պատմել են, որ գումարն իրենց է տըվել համադասարանցին:
Ուսուցիչները ստիպված են եղել WhatsApp-ում առանձին չաթ բացել, որտեղ խնդրել են առատաձեռն աշակերտի համադասարնցիների ծնողներին վերադարձնել գումարը:




























