Իրավապահ մարմինները եթե կատարեին իրենց պարտականությունները, ոչ ոք չէր կարողանա ընտրակաշառք բաժանել։ Այս մասին այսօր՝ մարտի 9-ին, Երեւանի Կոնդ թաղամասում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ, պատգամավոր Լեւոն Զուրաբյանը։
«Ասում են՝ ժողովուրդը էնքան է ատում Հանրապետականին, որ մասայաբար մերժում է հանրապետականների ընտրակաշառքը, բայց իրանց մերժում են ուրիշ կուսակցությանը ընդունում։ Ուզում եմ ասել՝ իմացեք մի բան, որ էն կուսակցությունը, որը նույնիսկ ՀՀԿ-ն չէ ու բաժանում է ընտրակաշառք, դա իշխանության մաս է։ Իրավապահ մարմինները եթե կատարեին իրենց պարտականությունները, ոչ ոք չէր կարողանա ընտրակաշառք բաժանել, եթե Հանրապետականից դա անում են, նշանակում է՝ իրավապահները հովանավորում են, ասում են՝ բաժանեք։ Այն կուսակցությունը, որի անունից մտնում են ձեր տներն ու կաշառք բաժանում, իմացեք՝ իշխանության ջոկատներից մեկն է».-ասել է պատգամավորը։
Լեւոն Զուրաբյանը կոնդի բնակիչներին հիշեցրել է՝ հինգ տարի առաջ նրանք ինչ հույսեր էին կապում ՀՀԿ-ական Գագիկ Բեգլարյանի հովանավորյալ Ռուբեն Սադոյանի հետ, որի ձայնը խորհրդարանում հինգ տարի չլսեցի նրա օգտին քվեարկողը։ Մինչդեռ այդ հինգ տարիների ընթացքում ՀԱԿ պատգամավորները խորհրդարանում բարձրաձայնելեն քաղաքացիներին հուզող խնդիրնրի մասին ու մատնացույց արել իշխանության բացթողումները։
«Ես հիմա հինգ տարի անց ձեզ ներկայանում եմ Կոնգրեսի խորհրդարանական աշխատանքով, կոնկրետ փաստերով, իսկ ռուբեն Սադոյանի ձայնը լսե՞լ եք։ Անցած ընտրություններում իմ մրցակիցն էր Հանրապետական կուսակցությունից Ռուբեն Սադոյանը։ Մի հարց եմ ուզում տալ՝ հինգ տարի է անցել, Ռուբեն Սադոյանի ձայնը լսե՞լ եք, չեք լսել։ Ռուբեն Սադոյանը Գագիկ Բեգլարյանի կողմից նշանակված մի մարդ էր, որին Բեգլարյանը օգնել է պառլամենտում ընտրվել եւ որի միակ խնդիրն է եղել ընտրակաշառքով կազմակերպել ձայների գնումը։ Դրանից հետո խորհրդարանում որպես պատգամավոր ծպտուն չի հանել, իրականում այդ մանդատը ծառայեցրել է իր եւ իրենց վերեւների հարստացման համար։ Հիմա Գագիկ Բեգլարյանը մեկ այլ մադու է բերել, որ ձեր մոտ թեկնածու լինի, նա էլ իր եղբայր Հակոբ Բեգլարյանն է, դուք նրա ձայնը չեք լսի, կգան կբաժանեն ընտրակաշառքը, կապահովեն իրենց ներկայաությունը պառլամենտում, որի միակ նպատակը համարելու են ժողովրդի կեղեքումն ու թալանը»,-նշել է Լեւոն Զուրաբյանը։



























