Դյուսելդորֆում անհայտ տղամարդը կացնով հարձակվել է անցորդների վրա։ Deutsche Welle -ի փոխանցմամբ, դեպքը տեղի է ունեցել քաղաքի երկաթգծային կայարանում։
Ոստիկանության տվյալներով երկու մարդ է ձերբակալվել։ Ոստիկանության աշխատակիցը տեղի ունեցածը նկարագրել է որպես հարձակում «հոգեկան անհավասարակշիռ վիճակում»։

Սկսվել է հնարավոր կասկածյալների որոնումը։ Վիրավորների ճշգրիտ թիվը հայտնի չէ։ Կայարանում ոստիկանության մեծ ուժեր են կուտակված։

AFP-ի տվյալներով, վիրավորվել է հինգ մարդ, բայց նրանց կյանքին վտանգ չի սպառնում: