Թուրքիան դադարեցրել է Ղրիմի հետ լաստանավային հաղորդակցությունը այն վերականգնելուց մոտ կես տարի հետո, հայտնել է «Ղրիմյան ծովային գործակալություն» ընկերության տնօրեն Ստանսիլավ Գվոզդիլովը։

«Ղրիմից լաստանավեր չեն ընդունվում, դա արդեն երկու շաբաթ է տեւում»,- ասել է նա ՌԻԱ Նովոստիին։

Նրա խոսքով ԱՆկարան չի ճշգրտել իր որոշման պատճառները։ 

Գվոզդիլովը շեշտել է, որ լաստանավային հաղորդակցության դադարեցումը անհնար է դարձրել Թուրքիայից Ղրիմ մթերքների ու այլ ապրանքների մատակարարումները։