Սյունիքի մարզի Ագարակ համայնքում այսօր՝ մարտի 11-ին, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ բնակիչների բողոքեցին սերիալների «անգրագետ դերասաններից»:

«Պարոն վարչապետ, սերիալներում նորմալ դերասաններ չկան,  չի կարելի ախր սերիալում խաղան անգրագետ դերասանները»,- բողոքեց տարեց ագարակցին:

Կարեն Կարապետյանն արձագանքելով քաղաքացու բողոքին, նշեց, որ դա իր ոլորտը չէ եւ կարող է օգնել միայն սերիալներ չնայելու խորհրդով: