ՀԱՊԿ-ը պետք է պատշաճ տեղ զբաղեցնի միջազգային կազմակերպությունների համակարգում (ֆոտոռեպորտաժ)։
Այս մասին հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ելույթ ունենալով Երեւանում «Վալդայ» բանավեճային ակումբի «Փոփոխությունների ժամանակաշրջան․ աշխարհը գլոբալ անկանխատեսելիության պայմաններում» արտագնա նստաշրջանի ժամանակ։
Նախարարի խոսքով Հայաստանը ռազմավարական հարաբերություններ է զարգացնում Ռուսաստանի հետ, ինչը ամրագրված է մի շարք երկկողմանի փաստաթղթերով, ՀԱՊԿ համահիմնադիրներից է , միշտ շատ լուրջ է մոտենում այդ ինտեգրացիոն միավորման հարցերին։
Նախարարը հիշեցրել է, որ անցած տարի, երբ Հայաստանն էր նախագահում ՀԱՊԿ-ում, ընդունվել է մի փաստաթուղթ, որը վերաբերում է անվտանգության ռազմավարությանը։ «Հավատում ենք, որ կազմակերպությունը կկարողանա արժանի տեղ զբաղեցնել միջազգային կազմակերպությունների համակարգում»,- ասել է նախարարը։
Նրա խոսքով առայժմ կա խնդիր մասնակից երկրների արտաքին քաղաքական վեկտորների համադրման հարցում ու կա երրորդ հարթակներում գործընկերների շահերը թերանկատելու գայթակղությունը։ «Ձախլիկության մանկական հիվանդություն է, որը ժամանակի ընթացքում պետք է անցնի»,- նկատել է նախարարը։
Նկատենք, որ Վիգեն Սարգսյանը, ամենայն հավանականությամբ նկատի ունի Ղազախստանն ո ւ Բելառուսը, որոնք պարբերաբար հանդես են հալիս Հայաստանի դիրքորոշումներին հակասող դիրքորոշումներով։




























