Հնդկաստանի Չհատիսգարհ նահանգում մաոիստ գրոհայինների հարձակման հետեւանքով առանվազն 11 իրավապահ է զոհվել, եւս հինգը վիրավորվել է, հաղորդում է  NDTV հեռուստաալիքը:

Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ, Սումկայի շրջանում: Գրոհայինները թաքստոցից հարձակվել են ոստիականական պարեկախմբի վրա՝ զանգվածային կրակ բացելով:

Վարչապետ Նարենդա Մոդին ցավակցություն է հայտնել կատարվածի առնչությամբ:

Մաոիստ գրոհայինները Հնդկաստանի մի շարք նահանգներում պարտիզանական գրոհներ են մղում: Նրանք թքնվում են ջունգլիներում  եւ  ժամանակ առ ժամանակ հարձակվում են իշխանությունների ներկայացուցիչների վրա: