Երկու օր առաջ Քանաքեռ-Զեյթուն համայնքում տեղի է ունեցել հրեշավոր հանցագործություն, երբ ՀՀԿ-ական թեկնածու Միհրան Պողոսյանն իր նախընտրական հավաքին քարոզչական պրոցեսի մեջ է ներքաշել ապրիլյան պատերազմի զոհերից մեկի մայրիկին: Այս մասին, այսօր՝ մարտի 11-ին, թիվ 1 ընտրական տարածքն ընդգրկող՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում «Ելք» դաշինքի ընտրարշավի ժամանակ հայտարարել է դաշինքի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, ժողովուրդը պետք է մերժի ապրիլյան պատերազմը իր քարոզարշավում շահարկող կուսակցությանը:

«Դա պարզապես սրբապղծություն է, որը տեղի է ունեցել նյութական եւ բարոյական հարկադրանքի միջոցով:  Կոչ ենք անում մերժել այդ թեկնածուին եւ ընդհանրապես այդ քաղաքական ուժին»,-ընդգծեց Փաշինյանը: