Բեռլինի երկու օդանավակայաններում աշխատողների եւ ծառայողների գվործադուլները հանգեցրել են մարտի 13-ին նշանակված 660 չվերթների չեղարկմանը: Սպասվում է, որ գործադուլը կտեւի մինչեւ երեքշաբթի երեկո: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Բեռլինի «Շյոնեֆելդ» օդանավակայանում չեղարկվում են 195 չվերթներ, «Թեգել» օդանավակայանում՝ 465 չվերթներ»,- ասել է Բեռլինի օդանավակայանների տեղեկատվական ծառայության ներկայացուցիչը:
Անձնակազմի բողոքի պատճառը աշխատավարձն է: Օդանավակայանների աշխատակիցների Verdi պրոֆմիությունը պահանջում է բեռնակիրների եւ ուղեւորների հոսքը վերահսկող աշխատակիցների աշխատավարձի բարձրացում, որոնց թիվը բեռլինյան օդանավակայաններում մոտ 2 հազար է:
Գործադուլավորները պահանջում են աշխատավարձը բարձրացնել մինչեւ մեկ ժամի դիմաց 12 եվրո: Այժմ այն կազմում է 11 եվրո:



























